Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

12:20, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է ծննդյան 29-րդ տարեդարձը։ Հենրիխը մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, որտեղ անց է կացրել 89 հանդիպում՝ հեղինակելով 35 գնդակ։ 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ, որի կազմում, անցկացնելով 38 հանդիպում, հեղինակել է 14 գնդակ։ 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ։ Հենրիխի տրանսֆերն արժեր 7,5 մլն դոլար։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ից տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիա»-ն ուկրաինական ակումբին 27,5 մլն եվրո է վճարել։ 2016-ի հուլիսի 2-ին Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ»։ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում։ Հենրիխը ութ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։

8581 | 6
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Vardan USA
Vardan USA 13:16, 21.01.2018
Happy Birthday Heno jan...
נאָמען אַזגאַנוניאַן
נאָמען אַזגאַנוניאַן 14:20, 21.01.2018
Ծնունդտ շնորհավոր մեռնեմ կյանքիդ:
Մենակ մի բանի վրա եմ ապշած... Էս բռակ ազգից, ոնցա սենց տղա ծնվել?
ombudsman
ombudsman 21:54, 21.01.2018
գրածիցդ երևում է որ կին էս, ազգը ինչ? կապ ունի, հայ ազգի մեջ շնորքով մարդիկ եղել են կան ու կլինեն, որոնցից դու տեղյակ էլ չես.. եթե հարկ լինի ես շնորքով գրագետ ու տաղանդավոր մարդկանց անուն շատ կտամ...այնպես որ դու շատ սխալ կարծիք ունես ազգիտ մասին։
ombudsman
ombudsman 22:30, 21.01.2018
ծնունդտ շնորհավոր Հենո, ջան առողջություն ու երկար կյանք..