Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Շախմատ․ Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին

22:05, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Շախմատ․ Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրը: Մրցաշարի 9-րդ տուրը առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը բաց էր թողնում: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին 2-րդ և 3-րդ հորիզոնականներում ընթացող Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Սևերով հանդես եկող Փաշիկյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը և պարտիայի 39-րդ քայլում կողմերը հաշտություն կնքեցին: 9-րդ տուրում Զավեն Անդրիասյանը հաղթանակ տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Մրցաշարում առաջին հաղթանակը գրանցեց Տիգրան Լ. Պետրոսյանը: Հաղթանակ տոնեց նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Շանթ Սարգսյան – Մանուէլ Պետրոսյան պարտիան ավարտվեց հաշտությամբ: 9-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը 5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները:

1449 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ