Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Կամո Փիրուզյանի սպանության գործով մեղադրանքներ են առաջադրվել

21:15, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Կամո Փիրուզյանի սպանության գործով մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Ալավերդի քաղաքի բնակչի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Կ.Փիրուզյանի սպանությունը, Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ։ Քրեական գործով այսօր առաջադրվել են մեղադրանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջիններիս միջոցով նախապատրաստվել և իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։

Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել և իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի և Վ.Ավագյանի սպանության համար։ Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրա տեղաշարժին և հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաև Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։

Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։

Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագորցակցությանը մասնակցելու, Կ.Փիրուզյանի սպանության և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերմանն օժանդակելու, Ա.Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ.Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու համար։ Քննիչն այսօր միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Կ.Փիրուզյանի սպանության համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին։

Նախաքննությունը շարունակվում է, և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցավոր համագործակցության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները բացահայտելու ուղղությամբ։

| | |
2428 | 8
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ALAVERDI
ALAVERDI 01:59, 21.01.2018
ինչքան պետքա մի երկու հանցագործ տականքներ ամբողջ քաղաքը սմիռնա կանգնացնեն, հերիք չի????? զզվացրեցին անասունները ու թողեցին: որովհետև դրա թիկունքում մարզպետ չեղածնա որ ինչ ուզում դրանց միջոցով էն էլ արվումա: պետքա առաջին հերթին դրան բռնեք ու կտեսնեք որ շատ հաշտ ու համերաշխ ապրում են ալավերդցիները: բեզպռիդելներ են իրանց հռչակել ովա տենց բան տեսել??? ամբողջ մարզը հոշոտեց ու կերավ: ինչ ուզում էն էլ անումա, սեփական կամայականություննովա աշխատում: երբա մարզը ազատագրվելու դրանից երբ???? ամեն ինչ ընդունակա ու կատարումա: անմեղ մարդկանց սպանում են օրը ցերեկով ինչքանա շարունակվելու: այ տականքներ որ ձեր թուլին մեկը ըտենց սպանի ինչ? կանեք? հը? այլանդակի ծնունդներ: ալավերդին ռեցիդիվիստների շաքոււմա դասված մարզկեր կոչվածի հրահանգով ու հրամայակններով:
բնակիչ
բնակիչ 02:21, 21.01.2018
գետինը մտնես վահագ չեղած, քո պատվիրատուն էլ հետտ, կատարողներն էլ հետտ այլասերված վի-ժվածք, անմեղ մարդու արյունը կյանքում չեք մարսելու քո խուժան թայֆիտ հետ միասին: Կամոյի մոր թափած արցունքը վրեքներտ էժան չի նստելու արնախում բորենիներ: ստոր արարքով միայն կարաք մարդկանց ցավ պատճառեք: պարտություններտ արժանավայել չեք կարողանում ընդունեքՙ քո թիկունքէում կանգնած էն տականք անասունն էլ իրա պատիժը կստանա, ըտենց չի մնա: թուլակամ տականքներիտ կողտ էս հավաքել ու անմեղ մարդկանց սպանում էք: ինչքան ա շարունակվելու : բերդում փթես, սատկես, աստված քո ու քո կրիշի կյանքը դժոխք սարքի: մարզպետ կոչված կա որ էսքան ժամանակ չկարողացավ հաշտեցնել , այլ ամեն տարի շարունակական բնույթա կրում: հետք ինչքանա շարունակվելու ինչքանն այ թուլամորթ տականքներ: տղամարդը սպանելով տղամարդ չի դառնում այ բոշեք, միայն թուլամորթ վախկոտ ճագարը կրա նման ստոր քայլի դիմի: արդարադատություն բոլորի հախից եկեք, անխտիր բոոոլորի:
grizman
grizman 01:56, 22.01.2018
ov e tesel mievnuyn taxum aprox paron marzpety ev vahagy , ayd vi4aKY stexci alaverdu hamar? neujeli na mi angam ayd hancagorc klanin hancins vahagi , kan4i ira mot u asi lsi txa jan nman ban el texi 4unena ays qaxaqum: da ira hamar mec minusa meeeec , vat e vor erkusn el alaverduc en , bayc aveli vat e erb erkusn el mi taxic en: na petq e shat shut kanxer dranc bandayi gorcoxutyunnery, bayc vo4, karces nranc jraxacin jur lcneluc liner, isk miliciayi qti tak in4 uzum en el anum en: alaverdciq asum en durs enq galis bayc 4gitenq tun kveradarnanaq te 4e, aysinqn kyanqnery anapahov ev anpashtpan vi4akum er: slavo bogy vor brnecin verjapes, bayc ynenc lini vor bolory patasxan tan min4ev verj
թաղցի
թաղցի 23:50, 22.01.2018
վահագին մեղավորելու չի, մեղավորը նա է, ով վահագին զոմբիա սարքել ու ասել ինչ ուզում էս էն էլ արա, վերացրու, սպանի, հետքը կորցրու այ այդ նման գ-անդոններն ինա պետք պատժել: մարզպետ կա մթոմ, թաղի տղայա եղել բա նա չկարողացավ էսքան ժամանակ ասի հերիք բոլա, շատ ավելի վատ որ երկուսն էլ ալավերդուց են ու նույն թաղից: ամեն ինչը սկսվեց ֆշիկի ախպոր ստանությունից: նրանք սրանց, սրանք նրանց, ու այդպես տասնյակ տարիներ ձգվումա: արթուր կոչվածը արևյան ծարավ լինի ոնցոր, իսկ ֆշիկ կոչվածն էլ ինչ ասի դրա համար օրենքա: ասում են արդեն 3 նախագահ ալավերդու չգիտի պեչատի գույնը ինչ գույնա: ֆշիկի ձեռինա լինում: և սենց էլ ապրում ենք: բեզպռիդելին վերջ չկա, ալավերդին սիցիլիանա: ամոթա ամոթ, գետինը մտեք գոնե, ձեր անունի խաթեր գոնե էտ արնախում մեքենան կկանգնացնեիք, այլ ոչ թե շարունակական բնույթ կրեր: