Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նունեն տեսել է Արմենին և սիրահարվել». The Daily Mail-ի հրապարակումն՝ Արմեն Սարգսյանի հեքիաթագիր կնոջ մասին

12:45, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
«Նունեն տեսել է Արմենին և սիրահարվել». The Daily Mail-ի հրապարակումն՝ Արմեն Սարգսյանի հեքիաթագիր կնոջ մասին

2016թ. The Daily Mail բրիտանական պարբերականը լայնածավալ հարցազրույց էր հրապարակել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի կնոջ՝ Նունե Սարգսյանի մասին:

«Մասնագիտությամբ լրագրող, կոչումով հեքիաթագիր Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի կինն է»,- գրել էր պարբերականը:

Զրույցը ծավալվում է դեպի Թեմզա գետ բացվող տեսարանով Սարգսյանների տանը, որտեղ Նունեն ճաշակում է արծաթե սկուտեղով մատուցված կեռասն ու ձմերուկը:

Նա ունի «Դևիդ Լինլի» կահույքի մեծ հավաքածու (Լինլը ընկերության հիմնադիրն ու Մեծ Բրիտանիայի թագուհու զարմիկն է):

Նունեն պատմում է, որ իր հայրը լրագրող է եղել, իսկ մայրն՝ ուսուցչուհի:

«Մենք հարուստ չենք եղել, սակայն բավարար միջոցներ ենք ունեցել ընտանիքի կարիքները հոգալու համար: Ես վատ մանկություն չեմ ունեցել»,- ասում է Նունեն: Խոսելով հոր մասին՝ նա հիշում է այն ժամանակաշրջանը, երբ վախն ամենուր էր, հիշում է այն պատմությունը, երբ մեկը թերթի էջերում Ստալինի նկարի վրա անզգուշությամբ թեյ էր թափել և կանչվել հարցաքննության:

Նունե Սարգսյանը մոր հետ և 16 տարեկան հասակում
Նունե Սարգսյանը մոր հետ և 16 տարեկան հասակում

«Երկրորդ համաշխարհային պատերազմից 10 տարի անց մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց վերջույթները, շարունակում էին պատերազմել: Դա սարսափելի էր»,- նշում է Նունե Սարգսյանը:

Նա նաև պատմում է, թե ինչպես է հանդիպել ամուսնու հետ:

Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15: Նունեն տեսել է Արմենին և սիրահարվել:

Նունե և Արմեն Սարգսյանները՝ 1996թ.
Նունե և Արմեն Սարգսյանները՝ 1996թ.

Նրանք ընդունվել են Երևանի պետական համալսարան. Արմենն ուսումնասիրել է ֆիզիկա, իսկ Նունեն՝ լեզուներ: Համալսարանն ավարտելուց հետո Արմենն առաջարկ է ստացել Քեմբրիջից:

«Սեփական հավակնություններս զոհաբերել եմ հանուն ընտանիքիս». Նունե Սարգսյան
«Սեփական հավակնություններս զոհաբերել եմ հանուն ընտանիքիս». Նունե Սարգսյան

Մեծ Բրիտանիա՝ Արմենի տեղափոխվելու ժամանակ նրանք արդեն ամուսնացած են եղել և 2 որդի ունեցել՝ Վարդանն ու Հայկը: Սակայն այդ ժամանակ, ինչպես նշում է պարբերականը, կանանց թույլ չէին տալիս մեկնել գիտնական ամուսինների հետ, և Նունեն միայն մեկ ամսով մեկնեց Մեծ Բրիտանիա 1985-ին:

Նունե Սարգսյանն իր շան՝ Կոլոյի հետ
Նունե Սարգսյանն իր շան՝ Կոլոյի հետ

Նունե Սարգսյանը խոստովանում է, որ այդ ժամանակ սիրահարվել է Լոնդոնին և ամուսնուն ասել, որ ցանկանում է մինչև կյանքի վերջ Լոնդոնում ապրել:

1992-ին, երբ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվեց, Նունեն և նրա որդիները տեղափոխվեցին ամուսնու մոտ:

Սարգսյանների ընտանիքը
Սարգսյանների ընտանիքը

Daily mail-ը ներկայացնում է նաև Նունե Սարգսյանի՝ մանկական գրքեր գրելու ունակությունները: Նրա՝ «Կախարդական կոճակներ» գիրքը 14-րդն է, որը լույս է տեսել անգլերենով: Նունեն նաև տասնյակ գրքեր ունի հայերենով և 3-ը՝ ռուսերենով:

Նունե Սարգսյանն իր աշխատասենյակում
Նունե Սարգսյանն իր աշխատասենյակում

Նունե Սարգսյանը նաև նշում է, որ իր ընտանիքը հպարտանում է իր արմատներով և իրեն բրիտանական ընտանիք չի համարում:

Նա նաև պատմում է, թե ինչպես է հանուն ընտանիքի զոհաբերել իր սեփական հավակնությունները:

«Արմենն ուժեղ է, ես նույնպես: Ես նրան հնարավորություն եմ տալիս լինել առաջնորդ, և նա դա գնահատում է: Նա միշտ նշում է, որ այս ամենին առանց ինձ չէր հասնի»,- ասում է Նունե Սարգսյանը:

23254 | 1
Facebook