Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Իշխանության թեկնածուն միանշանակ չի ունենա «Ելք»-ի քվեն». Արամ Սարգսյան

12:20, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
«Իշխանության թեկնածուն միանշանակ չի ունենա «Ելք»-ի քվեն». Արամ Սարգսյան

Աժ «Ծառուկյան» խմբակցությունը դիրքորոշում կհայտնի, երբ ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը կայացնի իր վերջնական որոշումը, բացի այդ, դաշինքը դեռ չի քննարկել հարցը: Այս մասին հայտնել էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

«Իշխանության թեկնածուն միանշանակ չի ունենա «Ելք»-ի քվեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի թեկնածուի վերաբերյալ «Ելք»-ի գնահատականին, պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ կհայտարարեն քննարկելուց հետո:

Աժ «Ելք» խմբակցություն
Աժ «Ելք» խմբակցություն

Հիշեցնենք՝ «Ելք»-ը ՀՀ նախագահի պաշտոնում որոշել էր առաջադրել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի թեկնածությունը և հայտարարել, որ բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»: «Ծառուկյան» դաշինքը, սակայն, չէր աջակցել այդ հարցում:

Տեղեկացնենք, որ առաջին փուլում թեկնածուին ընտրվելու համար անհրաժեշտ է 79 ձայն, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները միասին 65-ն են: Պետք է ևս 14 քվե:

Հիշենք օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի պատասխանն՝ արդյոք հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքը սատարի ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին հարցին. «Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր մենք չգիտենք, թե այդ թեկնածուն ով է: Եթե այսօր մեր ժողովուրդն իրավունք է տվել ՀՀԿ-ին առանց մեզ որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»:

| | |
1807 | 0