Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում 10 օրական երեխա է մահացել. ընտանիքում երկրորդ երեխայի կորուստն է

11:45, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Գեղարքունիքի մարզում 10 օրական երեխա է մահացել. ընտանիքում երկրորդ երեխայի կորուստն է

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ դժբախտ դեպքի պատճառները հայտնի չեն. «Երեխան ծնվել է նորմալ, առողջ, բայց 10 օր անց հանկարծամահ է եղել»,- ասաց գյուղապետը:

«Ոչ մի ցրտահարություն, ոչ մի բարձիթողի վիճակ, տունը միշտ տաք է, ընտանիքն էլ ապրում է սոցիալապես բարվոք պայմաններում, հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, շատ նորմալ ընտանիք են»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ բժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացել:

Վրեժ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի էլ հանկարծամահ էր եղել ընտանիքի 1 տարեկան երեխան. «Ցավալի է: Հիմա միայն մեկ երեխա ունեն»:

7767 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am