Հունվարի 19-ին, ժամը ժամը 22:51-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Դեպքի վայր էին մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խմբերը:
Պարզվել էր, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշի (վարորդ՝ 1988թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազի բալոնն, ինչի հետևանքով բալոններից մեկը հայտնվել է գազալցակայանի տանիքում. Գազալցակայանի աշխատակից՝ 1986թ. ծնված Է. Կ-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Պայթունից վնասվել են մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի 4936S պետհամարանիշի (վարորդ՝ 1954թ. ծնված Լ. Գ.) և «Opel Astra J» մակնիշի 35 FN 156 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ն.) ավտոմեքենաները:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշի ավտոմեքենան, տանիքից իջեցրել գազի բալոնը և սահմանազատել տարածքը: