Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապրիլին կարող ենք ունենալ էնպիսի հանրային մասնակցություն, որի ցանկության հետ չի կարող հաշվի չնստել ոչ մի իշխանություն». Արամ Սարգսյան

11:05, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
«Ապրիլին կարող ենք ունենալ էնպիսի հանրային մասնակցություն, որի ցանկության հետ չի կարող հաշվի չնստել ոչ մի իշխանություն». Արամ Սարգսյան

Վստահ եմ, որ մեր հաջորդ հանրահավաք-երթին մեզ են միանալու տրանսպորտի թանկացման դեմ ըմբոստացողները,

150000 դրամից ավելին ստացողները և առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներն ու կազմակերպիչները, որ ամսվա վերջին ստիպված են լինելու ավելին վճարել նոր եկամտային հարկի տեսքով: Գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները, որ գարնան բացվելուն պես ստիպված են լինելու շատ ավելի թանկ դիզվառելիք գնել, իսկ 58 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցողները մտնել ԱԱՀ-ի դաշտ: Ամենափոքրից մինչև ամենամեծ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները, որովհետև բաժնետերերը ստիպված են լինելու ստացված հասույթից էլ, նոր հարկատեսակներով, հարկ վճարել...
     «Ելք»-ի հիմնական խնդիրն եմ համարում բողոքի ակցիաների անցկացման ժամանակի ճիշտ ընտրությունն ու կազմակերպումը: Ապրիլի սկզբին վստահաբար կարող ենք ունենալ էնպիսի հանրային մասնակցություն, որի ցանկության հետ չի կարող հաշվի չնստել ոչ մի իշխանություն: Անգամ Հայաստանի, որ իրեն համարում է անձեռնամխելի ու գրեթե կատարյալ՝ սահմանադրության փոփոխության մեջ փորձելով ավելի հարմարավետ տեղավորվել ու անվերջ վերարտադրվել:
     «Ելք»-ի խնդիրը ելք դառնալն է:

4836 | 2
Facebook