Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել՝ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Կենտրոնի տվյալների համաձայն՝ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 22:18-ին Բաղդադից դեպի հյուսիս-արևելք 122 և Իլամից դեպի արևմուտք 76 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 48 կմ խորության վրա: Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան: