Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարևելու, Ծառուկյանը չի արձագանքել. «Հրապարակ»

10:25, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարևելու, Ծառուկյանը չի արձագանքել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգևատրմանը հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սերժ Սարգսյանի երկու կողմում նստած «հարատև» թշնամիներ Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև. Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարևելու, Ծառուկյանը չի արձագանքել: Նրանց հաշտեցնելու գործն իր ուսերին է առել Հայրապետյանի մտերիմ Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանն, ով, ի դեպ, պատրաստվում էր Ամանորից հետո Հայաստանում ասուլիս հրավիրել` պարզաբանելու իր շուրջ «զարգացումները», և խնդրել էր այդ հարցում իրեն օգնել Արթուր Ջանիբեկյանին: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Ռոբսոնը ռուսական հեռուստատեսությամբ տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքն Էդուարդ Նալբանդյանի խորհրդականն է, և սպասվելիք ասուլիսը չեղարկվեց. «կազմակերպիչները» մտածել են` էլի գաղտնիքներ կարող է ջրի երես հանել:

Մանրամասները՝ թերթի համարում:

6965 | 0
Facebook