Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Մամեդյարովի՝ արցախցիների մուտքը Ֆրանսիա արգելելու հայտարարության վերաբերյալ

23:00, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Մամեդյարովի՝ արցախցիների մուտքը Ֆրանսիա արգելելու հայտարարության վերաբերյալ

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։

«Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է Ա. Սարգսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

2755 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 01:31, 20.01.2018
ոչխար ազգի ոչխար ղեկավարից ինչ? եք պահանջում.. հենա հա, ֆռանսյան էլ լսեց ու արգելեց.. ամեն մարդ իր արշինով է չափում դմացինին։ չնայած կարողա նավթ խոստանան նրանք էլ համաձայնվեն, գողի ու բ։ոզի աշխարհա, ինչ ասես կարողա պատահի։
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ