Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Մամեդյարովի՝ արցախցիների մուտքը Ֆրանսիա արգելելու հայտարարության վերաբերյալ

23:00, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Մամեդյարովի՝ արցախցիների մուտքը Ֆրանսիա արգելելու հայտարարության վերաբերյալ

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։

«Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է Ա. Սարգսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

4596 | 1
Facebook