Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի երթն ավարտվեց. հաջորդը կանցկացվի փետրվարի 5-ին

19:40, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի երթն ավարտվեց. հաջորդը կանցկացվի փետրվարի 5-ին

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին այսօրվա համար: Նա արձանագրեց, որ սա դաշինքի՝ մինչ այժմ իրականացրած ամենաբազմամարդ ու էներգիայով լեցուն երթն էր: Փետրվարի 5-ին կանցկացվի հաջորդ երթը: «Էս ընթացքում իշխանությունը պետք է մտածի Հարկային օրենսգրքում փոփոխություն անելու մասին, որը ոչ միայն կկասեցնի, այլև հետողորմյա կանի վառելիքի գները: Եթե մինչև ամսի 5-ն իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը չնախաձեռնեն հարկային օրենսդրության փոփոխություն, («Ելք»-ը վերջնական տեսքի է բերում Հարկային օրենսգրքի փոփոխությունների իր տարբերակը), մենք երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլն՝ այսինքն կպահանջենք, որպեսզի ԱԺ պատգամավորների ¼-ն ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի էդ գները հետողորմյա արվեն»,- ասաց նա:

Ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի երթն ավարտվեց. հաջորդը կանցկացվի փետրվարի 5-ին
Ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի երթն ավարտվեց. հաջորդը կանցկացվի փետրվարի 5-ին

Հիշեցնենք՝ ընդդեմ թանկացումների այսօրվա երթը «Ելք»-ը Շառլ Ազնավուրի անվան հրապարակից սկսեց մեքենա հրելով՝ որպես Հայաստանի ներկայիս տնտեսության խորհրդանիշ և ավարտեց Հյուսիսային պողոտայում:

Երթն սկսվեց մեքենա հրելով՝ որպես ՀՀ տնտեսության խորհրդանիշ
Երթն սկսվեց մեքենա հրելով՝ որպես ՀՀ տնտեսության խորհրդանիշ

5444 | 2
Facebook