Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար

19:35, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. փետրվարի 14-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Honor» սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդին տրվում է գեղեցիկ հեռախոսահամար:

Առաջարկը տարածվում է «Honor» սմարթֆոնների ցանկացած մոդելի վրա: Գեղեցիկ ու յուրահատուկ դիզայնով, ոճային և մատչելի «Honor» սմարթֆոնները ստեղծված են նորարարական լուծումներին համահունչ: Դրանք օգտագործողին հնարավորություն են տալիս օգտվելու տեխնոլոգիական վերջին զարգացումների առավելություններից, ֆիքսել ու պահպանել վառ հիշողություններ՝ որակյալ լուսանկարների և տեսանյութերի շնորհիվ: Այս սմարթֆոնները հարմարավետ են և համապատասխանում են որակի բարձր չափանիշներին:

«Ամանորի տոներն ավարտվել են, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի դադարում անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այսպես՝ ձեռք բերելով մատչելի ու ոճային «Honor» սմարթֆոնը՝ գնորդը ստանում է նաև գեղեցիկ համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/ MTSArmenia/:

ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար
ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար
9669 | 0
Facebook