Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

19:15, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում:
     Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
     Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
     տեխնոլոգիաների նախարարության
     լրատվական ծառայություն

3017 | 0
Facebook