Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ տեսք ունեն աշխարհահռչակ գործարարների աշխատավայրերը

18:05, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ինչ տեսք ունեն աշխարհահռչակ գործարարների աշխատավայրերը

Ի՞նչ կարելի է գտնել բիզնեսի հսկաների (ինչպիսիք են՝ Իլոն Մասկը, Ռիչարդ Բրենսոնը, Ջեֆ Բեզոսը) աշխատասեղաններին:

Entrepreneur պարբերականը ներկայացրել է, թե ինչ տեսք ունեն աշխարհահռչակ գործարարների աշխատավայրերը:

Իլոն Մասկ՝ երկու սեղան, գիրք և հրթիռ

SpaceX-ի և Tesla-ի ղեկավարի աշխատասեղանը սովորական տեսք ունի: Սեղանների տեսքը մտածված է. 2 անկյունային սեղան՝ մեկը շրջված դեպի պատուհանը, որի վրա կա համակարգիչ, հրթիռի մոդել և գրքեր, մյուսն անմիջապես Մասկի սեղանի հետևում է, որպեսզի նա կարողանա շրջվել դեպի իր գործընկերը:

Իլոն Մասկ
Իլոն Մասկ

Շերիլ Սենդբերգ՝ ծանրաձող և դիետիկ կոլա

Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրենը, ինչպես և ընկերության մյուս բոլոր աշխատակիցները, ներառյալ՝ Մարկ Ցուկերբերգը, աշխատում են բաց տարածքում: Սակայն ժամանակի մեծ մասը Սենդբերգն անցկացնում է հանդիպումներին, որոնց համար նա անձնական սեղան ունի:

Սեղանի վրա կարելի է գտնել շրջներկ, ծանրաձող, դիետիկ կոլա և ռեզինե հարմարանք ֆիզեոթերապիայի համար, որը նրան թույլ է տալիս ազատվել դաստակի ցավից:

Շերիլ Սենդբերգ
Շերիլ Սենդբերգ

Արիաննա Հաֆինթոն՝ սեղան մահճակալի մոտ և թռչնակներով բաժակներ

Huffington Post պարբերականի և Thrive Global ծրագրի հիմնադիրն աշխատում է ինչպես Նյու Յորքի գրասենյակում, այնպես էլ տանը: Արիաննա Հաֆինգթոնը հայտնի է նրանով, որ մեծ ուշադրություն է հատկացնում առողջ քնին, այդ իսկ պատճառով նրա տանն աշխատասեղանը գտնվում է մահճակալի մոտ:

Արիաննա Հաֆինգթոն
Արիաննա Հաֆինգթոն

Մարկ Ցուկերբերգ՝ երեխաների լուսանկարներ սեղանին

2015թ. Facebook-ի գրասենյակից արված ուղիղ միացման ժամանակ տեսանելի դարձավ, որ Ցուկերբերգն աշխատում է բաց տարածքում: Այդ ժամանակ նրա սեղանին մի քանի գիրք կար, MacBook, անլար ականջակալներ, շապիկ, կապույտ դինոզավր, ինչպես նաև AMOS-6 արբանյակի մոդել: Այժմ նրա սեղանը զարդարում են իր 2 երեխաների լուսանկարները:

Մարկ Ցուկերբերգ
Մարկ Ցուկերբերգ

Ռիչարդ Բրենսոն՝ ճոճացանց կամ լոգասենյակ՝ աշխատատեղի փոխարեն

Virgin Group-ի հիմնադիրը չի սիրում աշխատել սեղանի շուրջ: Նա նախընտրում է շփվել իր աշխատակիցների և գործընկերնրի հետ անմիջական միջավայրում, օրինակ՝ իր մասնավոր կղզիում:

Ռիչարդ Բրենսոն
Ռիչարդ Բրենսոն

Բիլ Գեյթս՝ աշխատանք սպարտական մթնոլորտով

2006թ., երբ Գեյթը դեռևս Microsoft-ի գործադիր տնօրեն էր, նրա սեղանին ոչ մի գիրք կամ փաստաթուղթ չկար: Նրա աշխատասեղանը լիովին արտացոլում էր դարաշրջանի թվային ոգին:

Բիլ Գեյթս
Բիլ Գեյթս

Ուորեն Բաֆեթ՝ անցյալի ոգի

Միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆեթի աշխատասեղանը հնաոճ է: Աշխատասեղանին չկա համակարգիչ, դրա փոխարեն հեռախոս է, որով Բաֆեթը զանգեր է կատարում բիզնես գործարքների համար:

Ուորեն Բաֆեթ
Ուորեն Բաֆեթ

Ջեֆ Բեզոս՝ սեղան պատրաստված դռնից

Amazon-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված Ջեֆ Բեզոսի աշխատասեղանը պատրաստված է դռնից: Դա նրա այցեքարտն է դարձել:

Ջեֆ Բեզոս
Ջեֆ Բեզոս

8601 | 1
Facebook