Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին նշել է Ուկրաինայից իր արտաքսման ամսաթիվը

16:35, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Սաակաշվիլին նշել է Ուկրաինայից իր արտաքսման ամսաթիվը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պնդել է, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են իրեն երկրից արտաքսել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, հաղորդում է «Интерфакс-Украина»-ն:

Քաղաքական գործչի խոսքով՝ հունվարի 22-ին Կիևի դատարանը կարող է իրեն զրկել երկրում գտնվելու «վերջին օրինական հիմքերից»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կիևի դատարանն արդեն 4-րդ անգամ հետաձգել է Սաակաշվիլիի տնային կալանքի մերժման մասին որոշման քննարկումը: Նիստը պետք է կայանա հունվարի 26-ին, սակայն Սաակաշվիլին հայտնել է, որ այն կանցկացվի արդեն առանց իր ներկայության:

Սաակաշվիլին նաև նշել է, որ կնախընտրեն Կիևի բանտը, քան, եթե նրան մեկ տարով Մալդիվներ ուղարկեին:

5295 | 0
Facebook