Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

22:10, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան փետրվարի 4-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամմարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի համանուն ողբերգության։ Օպերան ստեղծվել է 1838թ. Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է։ 1840թ. Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար։ «Մարտիրոսներ» անվան տակ նույն թվականին այն բեմադրվել է:

«Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. առաջնախաղը կայացել է 1993 թվականի ամռանը՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ։
     Պարտիտուրը Վատիկանի գրադարանից Հայաստան է բերվել 1970-ականներին՝ Վազգեն Առաջին Կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։

Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը, հայտնում է Մշակույթի նախարարությունը:

684 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ