Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել». Քերի Քավանո

15:50, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
«ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել». Քերի Քավանո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կա ցանկացած պահի ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Քենթուքիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն, փոխանցում է Trend-ը:

Փորձագետը հիշեցրել է, որ 2017թ. ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ժամանակ մեծ ջանքեր են գործադրվել վստահության ամրապնդման մեխանիզմներն առաջ տանելու ուղղությամբ, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ:

«Չնայած այն հանգամանքին, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմը նախկինի պես բարդ է, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը հնարավոր է: Եվ չնայած դա աննշան փոփոխություն կլինի, այնուամենայնիվ, այդ միջոցի իրականացումը կնշանակի իրավիճակի բարելավմանն ուղղված իրական քայլեր ձեռանարկելու՝ կողմերի պատրաստակամությունը»,- ասել է Քավանոն:

Նա նաև դրական է գնահատել այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերսկսել են նախագահների և ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունները:

4715 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am