Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալն աշխատանքից ազատվել է սեռական ոտնձգության մեղադրանքով

16:15, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալն աշխատանքից ազատվել է սեռական ոտնձգության մեղադրանքով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կապի և տեղեկատվության հարցերով տեղակալ Ֆրանկ Լա Ռյուն աշխատանքից ազատվել է սեռական ոտնձգության մեղադրանքով, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ անցած տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարություն բողոք է ներկայացվել կնոջից, ով 65-ամյա Լա Ռյուին մեղադրել է 2016 և 2017թթ. մի քանի ամիս իր նկատմամբ կատարած սեռական ոտնձգության համար: Այդ կապակցությամբ կազմակերպությունում ներքին հետաքննություն է սկսվել:

Պարբերականի աղբյուրները հայտնել են նաև, որ կինը էմոցինոլա սթրես է տարել և բուժում է անցել:

«Ֆրանկ Լա Ռյուն ազատվել է իր պարտականություններից»,- պարբերականին ասել է կազմակերպության ներկայացուցիչը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:

Ինքը՝ Լա Ռյուն, հրաժարվել է մեկնաբանել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները:

4286 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am