Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուչդեմոնը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ցանկանում է կառավարել Կատալոնիան

17:40, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Պուչդեմոնը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ցանկանում է կառավարել Կատալոնիան

Բելգիա փախուստի դիմած Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ կարող է կառավարել ինքնավարությունը՝ գտնվելով նրա սահմաններից դուրս և ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:

«Այժմ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս ներկա չգտնվել կառավարության պալատում՝ այն ղեկավարելու համար»,- ասել է Պուչդեմոնը «Կատալոնիայի ռադիո»-ի հետ զրույցում:

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը օրինակ է բերել այն բազմաթիվ ընկերությունները, որոնք կառավարվում են ժամանակակից տեխնոլոգիաներով և հավելել, որ «դա ավելի լավ է, քան բանտից կառավարելը»:

Պուչդեմոնն, ում Իսպանիայում ազատազրկում է սպառնում, ավելի վաղ հայտարարել էր Skype-ի միջոցով Կատալոնիան կառավարելու պատրաստակամության մասին: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը նրան կոչ էր արել զերծ մնալ նման գործողություններից:

4291 | 0
Facebook