Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ». այսօր Միսաք Մեծարենցի ծննդյան օրն է

16:45, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
«Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ». այսօր Միսաք Մեծարենցի ծննդյան օրն է

«Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:

Միսաք Մեծարենց

Արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծատուրի Մեծարենց (Մեծատուրյան) ծնվել է 1886թ. հունվարի 19-ին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում:

Մեծարենցի գրականության ժառանգությունը ընդգրկում է 130 քնարական և շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններ ու պատմվածք, մի քանի գրակ-քննադատական հոդվածներ («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ»): Թարգմանել է արևմտաեվրոպական և ռուսական գրականության չափածո ու արձակ գործերից: Մեծարենցի ստեղծագործությունների հիմնական թեման անհատի ներաշխարհն է 20-րդ դարասկզբի կյանքի բարդ ու հակասական պայմաններում, արդարության և ներդաշնակ աշխարհի երազանքը: Մեծարենցը երգել է բնությունը, սերը («Ինչ արբեցությամբ...», «Սիրերգ», «Արևին», «Ձմռան պարզ գիշեր», «Աքասիաներու շուքին տակ»): Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշար): Մեծարենցը կերտել է արևմտահայ գյուղի կյանքի հովվերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»):

Երիտասարդ Միսաքն ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ և արտաքինով։ Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։...Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ...»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց, մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի...»։ Մեծարենցը գնում էր դեպի մահը և ընկերներից մեկին ուղղված նամակում գրում է. «Թոքախտն իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ...»։

Մահացու հիվանդության՝ թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ։ Թեպետ հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործադրել են՝ փրկելու համար պատանի բանաստեղծին, սակայն ապարդյուն…

Միսաք Մեծարենցը մահացել է թոքախտից 21 տարեկան հասակում։

«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:

Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:

Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,

Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:

Եղիշե Չարենց

1265 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am