Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը

14:25, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը

Նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել էինք ՀՀ 4-րդ նախագահի ընտրության կարգին՝ նշելով, որ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ ստանալով պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

Ստորև ներկայացնում ենք, թե նոր Սահմանադրությամբ ինչ լիազորություններ է ունենալու Հանրապետության նախագահն` արտաքին քաղաքականության, զինված ուժերի բնագավառում, քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում, ներում շնորհելու գործում:

Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվում են, նա ունենում է պետության գլխի ներկայացուցչական գործառույթ, ով հետևում է Սահմանադրության պահպանմանը: Երկրի առաջին դեմքը դառնում է վարչապետը:

10171 | 0
Facebook