Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մանրամասներ՝ Բուրյաթիի դպրոցի վրա հարձակումից. 11-ամյա աղջիկը ծանր վիճակում է

13:30, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Մանրամասներ՝ Բուրյաթիի դպրոցի վրա հարձակումից. 11-ամյա աղջիկը ծանր վիճակում է

11-ամյա մի աղջնակ, ով վիրավորվել է Ուլան-Ուդե քաղաքի դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով, գտնվում է ծանր վիճակում. հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Բուրյաթիի տարածքային աղետների բժշկության կենտրոնի ներկայացուցչին:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, յոթ մարդ է վիրավորվել՝ 6 երեխա և մեկ ուսուցիչ:

«11-ամյա մի աղջիկ շատ ծանր վիճակում է գտնվում, այժմ նրան վիրահատում են, նա ուղեղի վնասվածք է ստացել»: Մեկ այլ աղջկա էլ` երկու մատներն են վնասվել: Մյուսներն էլ վիրահատարանում են: Բոլորը վիրավոր են և խորը վնասվածքներով»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Բուրյաթիի Ուլան-Ուդե քաղաքի Բոր գյուղում տեղակայված թիվ 5 դպրոցում: Բարձր դասարանի աշակերտներից մեկը «մոլոտովյան կոկտեյլ» դյուրավառ հեղուկով ներխուժել է դպրոց և հրդեհել:

3344 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am