Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Քոչարյանը նշում է 60-ամյակը

12:25, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Կարեն Քոչարյանը նշում է 60-ամյակը

Այսօր հայտնի հաղորդավար և ռեժիսոր Կարեն Քոչարյանի ծննդյան տարեդարձն է: Նա ծնվել է 1958թ. հունվարի 19-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1976-80թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1975-76թթ. աշխատել է Հայաստանի ԳԱԱ Հ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ:

1976 թվականից խաղացել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում։ 1979 թվականից եղել է հարյուրավոր համերգների և միջոցառումների հանդիսավար։ 1982 թվականին մասնակցել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի անցկացրած մրցույթին և 1983 թվականից սկսել է աշխատանքը` որպես հեռուստահաղորդավար։ Սովորել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի համամիութենական ինստիտուտում։ 1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ` «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»։ 1983-1986 թթ. Երևանի պարարվեստի ուսումնարանում դասավանդել է դերասանի վարպետություն։ 1994-1996 թթ. եղել է «Ամադեուս» երաժշտական կենտրոնի արտ-պրոդյուսեր։ 1999 թվականից ղեկավարում է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Երևան» գեղագիտական կենտրոնի ժուռնալիստիկայի «Քո տեսախցիկը» ստուդիան և դպրոցի լրատվական կենտրոնը։ 2011-2012 թթ. աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երգում է անցյալը» հաղորդումը։ 2012 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Երկրի գանձերը» հաղորդաշարի սցենարիստն ու հաղորդավարն է։

Բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։

4269 | 0
Facebook