Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հարձակման է ենթարկվել Բուրյաթիի դպրոցներից մեկը. կան տուժածներ

11:25, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Հարձակման է ենթարկվել Բուրյաթիի դպրոցներից մեկը. կան տուժածներ

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Բուրյաթիի Ուլան-Ուդե քաղաքի Բոր գյուղում տեղակայված թիվ 5 դպրոցում:

Բարձր դասարանի աշակերտներից մեկը «մոլոտովյան կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով ներխուժել է դպրոց և հրդեհել. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դպրոցից աշակերտներից մեկը, յոթերորդ դասարանցի Կիրիլն, ով այդ հարձակման պահին գտնվել է դասասենյակում, գործակալությանը պատմել է, որ ուսուցիչը վազել է ներս և և բղավել՝ «տարհանում», իրենք լավ չեն հասկացել՝ ինչի մասին է խոսքը:

Իջնելով ներքև՝ դպրոցականները տեսել են վնասված դեմքով մի աղջկա, մեկ ուրիշ աշակերտի էլ ձեռքն էր վնասված:

Երեխաները դպորցի բակում կանգնել են մոտ 10 րոպե, որից հետո բոլորը վազել են: Ինչ-որ մեկը գոչել է, որ հարձակվողները ատրճանակ ունեն, սակայն, տղայի խոսքով, կրակոցներ չեն հնչել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է հրդեհի մասին տեղեկատվությունը:

7-րդ դասարանցիների վրա հարձակված դեռահասն այնուհետ հրդեհել է դասարանը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 3 աշակերտ և ուսուցիչը:

Այս շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ հարձակումն է դպրոցի վրա:

Հիշեցնենք՝ երկուշաբթի էլ Պերմի թիվ 127 դպրոցի վրա էր հարձակում տեղի ունեցել, որի հետևանքով աշակերտներ էին դանակահարվել:

Հարձակման է ենթարկվել Բուրյաթիի դպրոցներից մեկը. կան տուժածներ
2942 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am