Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարկային օրենսդրության փոփոխությունն ԱԺ-ն պետք է ընդունի բացառապես հանրային ճնշման ներքո». Ն. Փաշինյանն՝ այսօրվա երթից առաջ

10:45, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
«Հարկային օրենսդրության փոփոխությունն ԱԺ-ն պետք է ընդունի բացառապես հանրային ճնշման ներքո». Ն. Փաշինյանն՝ այսօրվա երթից առաջ

Այսօր ժամը 17․00-ին «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից «Ելք» դաշինքը կսկսի թանկացումների դեմ երթը:

«Անցած տարվա երկրորդ կեսից սկսած՝ լայն սպառման ապրանքները շեշտակի թանկացում արձանագրեցին, որոնք նոր թափ առան դեկտմբերին ու նոր շունչ ստացան հունվարին: Դրանց զգալի մասը կապված է 2018-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի հետ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Հիմա մենք ասում ենք, որ դեմ ենք թանկացումներին ու պետք է քաղաքացիների հետ քայլեր ձեռնարկենք հարկային դրույքաչափերը նախկին տեսքին բերելու համար: Մեր խնդիրն է՝ հանրությունը դուրս գա փողոց ու ցույց տա, որ խնդիր ունի թանկացումների հետ»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ MAMUL.am-ը ևս հարցում էր անցկարցել պարզելու՝ մասնակցելո՞ւ են արդյոք քաղաքացիները հունվարի 19-ի երթին: Հարցման մասնակիցների 65%-ը քվեարկել էր՝ այո, 35%-ը՝ ոչ:

3066 | 2
Facebook