Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ի ՀՀ նախագահի թեկնածուն Արմեն Սարգսյանն է. պաշտոնական

12:40, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
ՀՀԿ-ի ՀՀ նախագահի թեկնածուն Արմեն Սարգսյանն է. պաշտոնական

Ինչպես արդեն հայտնել էինք, Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահն Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:

Հիշեցնենք՝ մարտի սկզբին Ազգային ժողովն ընտրելու է ՀՀ նախագահին, որն ունենալու է պետության գլխի ներկայացուցչական գործառույթ:

Կենսագրական տվյալներ
     Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
     1953թ. հունիսի 23, ք. Երևան

Կրթություն
     1970-1976թթ. Երևանի պետական համալսարան
     1976-1978թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
     1979-1984թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ ասիստենտ
     1984-1985թթ. Քեմբրիջի համալսարան/Մեծ Բրիտանիա/՝ այցելու դասախոս
     1985-1992թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ դասախոս
     1990-1992թթ. ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոն՝ ամբիոնի վարիչ
     1992-1993թթ. ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
     1993-1994թթ. ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրոմիությունում
     1995-1996թթ. ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության ղեկավար, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում
     1996-1997թթ. ՀՀ վարչապետ
     2013թ-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
     Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է:
     51 գիտական հոդվածների և 3 ձեռնարկների հեղինակ:

Կուսակցական պատկանելությունը
     Անկուսակցական

Արմեն Սարգսյանն՝ ընտանիքի հետ
Արմեն Սարգսյանն՝ ընտանիքի հետ

9228 | 0
Facebook