Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. մայրը տեղում մահացել է

10:00, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. մայրը տեղում մահացել է

Երևանում այսօր՝ ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 39-ամյա Արկադի Գևորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը` տեղեկացնելով, որ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է։ Իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են. մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց։

21808 | 1
Facebook