Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Երկու Սարգսյանները՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ»

09:50, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Երկու Սարգսյանները՝ նախագահական խաչմերուկում. «Ժամանակ»

«Սերժ Սարգսյանը վաղը կա­սի Հայաստանի չորրորդ նախա­գահի թեկնածուի անունը: Երեկ հայ­տարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո:

Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնա­ծու, և խոսքն արդեն շրջանառվող անվան մասին է: Ամենայն հավանականությամբ, Շարմազանովը նկատի ունի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դես­պան Արմեն Սարգսյանին, որի անունն էլ հենց գրեթե միակը շրջանառվում է այն հատկանիշ­ներից հետո, որ մտավորական­ների հետ հանդիպմանը հայ­տարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ:

Արմեն Սարգսյանը Հայաստա­նի վարչապետ է եղել 1996 թվա­կանին, բայց ընդամենը մի քանի ամիս, որից հետո նա հեռացավ անվերադարձ: Պաշտոնապես դա բացատրվեց, որ Արմեն Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, թեև ոչ պաշտոնական խոսակցություններն ու տե­ղեկություններն այն մասին էին, որ Սարգսյանն իրականում խնդիրներ ուներ Հայաստանի իշ­խանական համակարգի ներսում, մասնավորապես՝ ուժային բլոկի հետ: Ընդ որում՝ այդ հան­գամանքը նրա շուրջ ստեղծեց հանրային դրական ընկալումներ, կամ ավելի շուտ խորացրեց այն՝ հաշվի առնելով այդ ժամանակ իշխանության և, մասնավորա­պես, ուժային բլոկի հանդեպ հան­րային բացասական վերաբեր­մունքը:

Արմեն Սարգսյանը գործ­նականում հեռացավ այդ ընկա­լումների ներքո և առ այսօր թե­րևս մնում է դրանց շրջանակում: Քանի՞ ամիս կմնա Արմեն Սարգսյանը նախագահի պաշ­տոնում, որն, իհարկե, ներկա­յումս գուցե իր լիազորություններով նույնիսկ համարժեք չէ այն ժամանակվա վարչապետի պաշտոնին: Սարգսյանը սահ­մանադրորեն ունի 7 տարի նա­խագահելու իրավունք՝ մեկ ժամ­կետով: Անկասկած է, որ նախա­գահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանի, այսպես ասած, հիմնական կրեդոն լինելու են մի կողմից նրա միջազգային կա­պերը, որ նա ստեղծել է ՄԵծ Բրիտանիայում երկարատև գործու­նեության ընթացքում, մյուս կողմից՝ նրա այն հանրային դրական ընկալումները, որոնց մասին խո­սում էինք 1996-ի նրա մի քանի ամսվա վարչապետության և հեռանալու պատմության ոչ պաշտոնական վարկածների կոնտեքստում:

Առաջին հայացքից իշխանա­կան ոչ ազդեցիկ լծակների բա­ցակայությունն իրականում բա­վականին նուրբ ձևով զգալիորեն փոխհատուցում են այդ եր­կու գործոնները: Նախ՝ երկուսն էլ շատ են պետք ներկայիս իշ­խանությանը, իսկ մյուս կողմից էլ այդ երկու գործոնները Արմեն Սարգսյանին տալիս են, իհարկե, ոչ պաշտոնական, այդուհան­դերձ որոշակի լծակ իշխող հա­մակարգի վրա: Մեծ հաշվով, Ար­մեն Սարգսյանը նախագահի պաշտոնում դե ֆակտո դեսպան է՝ իշխանության դեսպանը մի­ջազգային տարբեր սուբյեկտնե­րի մոտ, իշխանության դեսպանը հասարակության մոտ և մի­ջազգային տարբեր սուբյեկտնե­րի դեսպանը՝ Հայաստանի իշ­խող համակարգում»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2914 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am