Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենսացիա՝ գեղասահքում․ Եվգենիա Մեդվեդևան զիջում է դիրքերը

20:15, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Սենսացիա՝ գեղասահքում․ Եվգենիա Մեդվեդևան զիջում է դիրքերը

Մոսկվայում մեկնարկել է գեղասահքի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը։ Այսօր պայքարը սկսեցին մենասահորդուհիները՝ կարճ ծրագրով, որի ընթացքում սենսացիա է գրանցվել։ Վերջին տարիների առաջատար Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Մեդվեդևան չկարողացավ գրավել առաջին տեղը՝ զիջելով իր հայրենակցուհի 15-ամյա Ալինա Զագիտովային, ում գեղասահքի մասնագետներն արդեն հասցրել են հրաշամանուկ անվանել։ Ալինան տեխնիկապես հզոր ծրագրով գրավեց առաջին տեղը՝ վաստակելով 80,27 միավոր։ Մեդվեդևան, ով վնասվածքի պատճառով 1,5 ամիս է բաց թողել, երկրորդն է՝ 78,57 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակեց իտալացի հայտնի և փորձառու գեղասահորդուհի Կարոլինա Կոստները՝ վաստակելով 78,30 միավոր։ Այս արդյունքը 30-ամյա մարզուհու համար անձնական ռեկորդ է։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բաց է թողնում առաջնությունը՝ վնասվածքի պատճառով։

Ալինա Զագիտովա
Եվգենիա Մեդվեդևա
Կարոլինա Կոստներ

Արդյունքները՝ կարճ ծրագրից հետո
Արդյունքները՝ կարճ ծրագրից հետո
4167 | 0
Facebook