Անցած տարվա նոյեմբերին Կունցևի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին և նրա կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային ամուսնալուծելու մասին որոշում էր ընդունել:
Ամուսնալուծությունից հետո Վիտալինան հայտարարել էր, որ դերասանի հետ հաշտվելու մտադրություն չունի և որ նոր կյանք է սկսում:
Սակայն այժմ, ինչպես գրում է Life-ը, հայտնի է դարձել, որ արտիստի նախկին կինը բողոքարկել է և մտադիր է հասնել ամուսնալուծության չեղարկմանը: Այս մասին Արմեն Ջիգարխանյանին հայտնել է «Թող խոսեն» հեռուստաշոուի հաղորդավար Դմիտրի Բորիսովը: Ջիգարխանյանը հայտարարել է, որ չի հասկանում նրա այդ մտադրությունը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են բարձր ճնշման պատճառով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ջիգարխանյանը մտադիր էր հանդիպել նախկին կնոջ ներկայացուցիչների հետ: