Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այլ ճանապարհ, քան ընտրությունների միջոցով իշխանությանը փոխելն, այս պահին չենք տեսնում». Գ. Գորգիսյան

17:05, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
«Այլ ճանապարհ, քան ընտրությունների միջոցով իշխանությանը փոխելն, այս պահին չենք տեսնում». Գ. Գորգիսյան

«Մեդիա կենտրոնում» «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը» թեմայով քննարկման ժամանակ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս մեկ անգամ հիշեցնելով վաղը կայանալիք երթի մասին, ապա ընդգծեց, որ վերջին տարիներին նմանատիպ սոցիալական խմնդիրներն ի վերջո լուծվել են սոցիալական ճնշման արդյունքում: Հարցին՝ շատերը քննադատում են «Ելք»-ին, որ պայքարում է հետևանքի դեմ, ոչ թե պատճառի, ասաց. «Դեռ մի տարի չի անցել այն օրվանից, երբ բուռն պայքարում էինք պատճառների դեմ, այսինքն՝ իշխանության դեմ՝ ընտրական պրոցեսում, ու այլ ճանապարհ, քան ընտրությունների միջոցով իշխանությանը փոխելն, էս պահին չենք տեսնում»:

Տեսանյութը՝ «Մեդիա կենտրոն»-ի
3514 | 2
Facebook