Ղազախստանի Ակտույբինսկի շրջանում ավտոբուսը կարող էր այրվել ուղևորների միջև ծագած վիճաբանության պատճառով, հաղորդում է RenTv-ն:
Ողբերգության ականտեսներից մեկի խոսքով՝ երբ Ikarus-ի մի քանի ուղևորներ տաքացել են զոդման լամպի միջոցով,
վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բենզինով լի շիշ է շպրտել, որն էլ հայտնվել է լամպի վրա:
Նշվում է, որ ավտոբուսն այնքան արագ է այրվել, որ ուղևորները հնարավորություն չեն ունեցել փրկվելու: Դեպքի հետևանքով 52 մարդ է զոհվել: 5 մարդու հաջողվել է դուրս պրծնել կրակից, այդ թվում՝ վարորդներին: Նրանք Ղազախստանի քաղաքացիներ են: Հայտնի է նաև, որ ավտոբուսը Ուզբեկստանից աշխատավորների էր տեղափոխում դեպի Ռուսաստան: