Apple կորպորացիան iOS-ի համար նոր թարմացում կթողարկի, որը թույլ կտա օգտատերերին անջատել հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը: Այս մասին ABC News-ի հետ զրույցում ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը:
Քուքը հիշեցրել է, որ հին iPhone-ների արտադրողականության գործառույթն ավելացվել էր սմարթֆոնների աշխատանքի ժամկետը երկարաձգելու նպատակով:
Այդպիսով, մեկ տարի օգտագործելուց հետո հին iPhone-ների մարտկոցն սկսում է անպիտան դառնալ, ինչը կարող է հանգեցնել սարքի անսպասելի անջատմանը:
«Երբ մենք ելույթ ունեցանք, մենք իսկապես հայտարարեցինք այդ մասին, և ես նույնիսկ չէի կարծում, որ դրան ուշադրություն կդարձնեն, այդ իսկ պատճառով մենք պետք է առավել հստակ արտահայտվեինք: Մենք իսկապես ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր մտածում են, որ դա արվել է մեկ այլ նպատակով»,- հավելել է Apple-ի ղեկավարը: