Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ամբողջ կյանքում ակամա աղոթք եմ անում և լիաձայն փառաբանում Արարչին». այսօր Դանիել Երաժիշտի ծննդյան օրն է

15:15, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
«Ամբողջ կյանքում ակամա աղոթք եմ անում և լիաձայն փառաբանում Արարչին». այսօր Դանիել Երաժիշտի ծննդյան օրն է

Դիրիժոր, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Դանելեյանը (Դանիել Երաժիշտ) վերհիշելով է իր առաջին հոգևոր ապրումները մի հարցազրույցում ասել է. «Վեց տարեկան էի, երբ գնացի երաժշտական դպրոց: Տարիներ հետո իմացա, որ ձայնային հնչյունների այբուբենը ` դո, ռե, մի, ֆա, սո, լյա, սի, աղոթքի առաջին վանկեր են: Փաստորեն, ամբողջ կյանքում ակամա աղոթք եմ անում, որ Աստված իմ շուրթերը մաքրի մեղքերից և ինձ ձայն տա, որ լիաձայն փառաբանեմ Արարչին»:

Այսօր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1946թ., հունվարի 18-ին, Երևանում: Ուսումն սկսել է Կապանում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1964 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժին՝ Ժան Տեր-Մերկերյանի դասարան։ Գերազանցությամբ ավարտել է նույն կոնսերվատորիայի երաժշտագիտական (1971, ղեկավար՝ պրոֆեսոր Ռոբերտ Աթայան) և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության (1974, ղեկավար՝ պրոֆեսոր Միքայել Մալունցյան) բաժինները։ 1982 թվականին ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան, որը գերազանցությամբ ավարտել է 1985 թվականին (պրոֆեսոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ)։

Դանիել Երաժշտի մշակումները կատարել և կատարում են երգչուհի Հասմիկ Պապյանը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, Մոսկվայի հայկական կամերային երգչախումբը (ղեկավար՝ Նելլի Անդրեասյան), լիտվացի երգչուհի Գեդրե Կաուկայտեն, «Musica Humana» համույթը (Վիլնյուս), երգեհոնահարուհիներ Լյուբով Շիշխանովան (Բեռլին, Լայպցիգ, Մագդեբուրգ, 1984), Յուրատե Լանդսբերգիտեն (Վիլնյուս, Բեռլին, Երևան), ուրիշները։

Դանիել Երաժշտի հոգևոր երկերի երգեհոնային տարբերակները Վահագն Ստամբոլցյանի նվագացանկի անբաժան մասն են, որոնք հնչել են Մոսկվայում, Ռիգայում, Սանկտ Պետերբուրգում, ձայնագրվել սկավառակի վրա։

Դանիել Երաժիշտի 400-ից ավելի երաժշտագիտական հոդվածներ ու էսսեներ տպագրվել են Հայկական հանրագիտարանում, «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Նոր դար» «Հայրենիքի ձայն», «Հայք», «Երաժշտական Հայաստան» և այլ թերթերում ու հանդեսներում, արտատպվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական մամուլում։

2005 թ. Վահագն Ստամբոլցյանի հետ կազմել և հրատարակել է «Երգեհոնային գրքույկ» ժողովածուն, որը պարունակում է հայ կոմպոզիտորների հոգևոր երգեր։

2012 թ. լույս է տեսել Դանիել Երաժիշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը։

2013 թվականին լույս է ընծայել «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածուն։

Հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների և գրքերի՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին...» (2008 թ.), «Հրաշամանուկներ» (2009 թ., 2 հատոր)։

2016-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:

1067 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ