Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սանչես-Մխիթարյան փոխանակումը կարող է նաև չկայանալ»․ Վենգեր

14:15, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
«Սանչես-Մխիթարյան փոխանակումը կարող է նաև չկայանալ»․ Վենգեր

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբ տեղափոխվելու շուրջ։

«Սանչես-Մխիթարյան փոխանակում է լինելու։ Հավանաբար` առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն կարող է նաև չկայանալ: Սա տրանսֆերային շուկա է։ Ոչ մի երաշխիք չկա։

Ինձ դուր է գալիս Մխիթարյանն, այս պատճառով աշխատավարձը խնդիր չի դառնա»,- նշել է Վենգերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանն իր գործակալի հետ այս գիշեր մեկնել է Լոնդոն։

7520 | 0
Facebook