Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանում ցանկանում են հրաժարվել ռուս սահմանապահներից. «Взгляд»

14:30, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Հայաստանում ցանկանում են հրաժարվել ռուս սահմանապահներից. «Взгляд»

Հայաստանում հակառուսական նոր տրամադրություններ են դրսևորվում, գրում է «Взгляд» պարբերականը:

Այս անգամ, ինչպես գրում է պարբերականը, դժգոհությունը կապված է ռուս սահմանապահների հետ:

«Եվ իսկապես, ինչո՞ւ է Ռուսաստանը պաշտպանում այդ անկախ պետության սահմաններն, ու որո՞նք են այդ տարածաշրջանում Մոսկվայի շահերը»,- հարց է ուղղում պարբերականը:

Խոսքը Երևանում անցած տարվա դեկտեմբերին կլոր սեղանի ժամանակ մի խումբ ակտիվիստների հայտարարության մասին է՝ կապված սահմանային գործառույթները Ռուսաստանի դաշնային ծառայությունից Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը փոխանցելու հետ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ 1992թ. երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնացել է, և այժմ Հայաստանն ինքը պետք է իրեն պաշտպանից, և որ մինչև 2020թ. հունվարը հայ-իրանական, ապա նա հայ-թուրքական սահմանային վերահսկողությունը պետք է Հայաստանին անցնի:

«Արդյո՞ք այս ամենի մեջ հակառուսական տրամադրություններ կան: Մեծ հաշվով՝ չկան: Առանձին քաղաքական գործիչներ, խմբեր, իհարկե, փորձում են այդ խաղը խաղալ: Այդ անդրկովկասյան հանրապետության ցանկացած քաղաքացի հասկանում է, որ Ռուսաստանի հետ միությունն իր գոյության գլխավոր երաշխիքն է»,- գրում է «Взгляд»-ը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հոդվածագիրը նշում է, որ այդ առումով Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Կովկասի տարածքում խաղաղություն տիրի:

Պարբերականն ընդգծում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, պաշտոնական լեզվով ասած, «ռազմավարական գործընկերներ են»:

«Взгляд»-ի հոդվածում ասվում է նաև, թե ինչն է կապում Ռուսաստանին և Հայաստանին: Պարբերականը հիշեցնում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին: Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ դժվար է Հայաստանը Ռուսաստանի համար տնտեսապես շահավետ երկիր անվանել: Հոդվածագիրը եզրահանգում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար «լուրջ ռազմական և աշխարհաքաղաքական նշանակություն» ունի:

7492 | 0
Facebook