Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը

13:25, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երեկ այցելել է Գյումրի՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը և հարակից տարածքը պետք է ամբողջովին վերանորոգ ավարտուն տեսքի բերված լինեն։

Եկեղեցին, որը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը:

Եկեղեցու բավական հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Խորհրդային իշխանությունը 1930թ.եկեղեցին առգրավել էր և փակել: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը քանդվեց, իսկ 1937-ին զանգակատունը պայթեցվեց:

1964թ. քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնեց զանգակատունն իր նախկին տեսքով: Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել էր համերգային դահլիճի, որտեղ հնչում էին Բախի, Մոցարտի և Կոմիտասի գործերը: Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926թ. երկրաշարժին, անզոր գտնվեց 1988թ. աղետի դեմ:

90-ական թվականների սկզբին հիմնվեց «Ամենափրկիչ» հիմնադրամը` տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվեց ՀՀ կառավարության կողմից հատուցված, ինչպես նաև մի շարք բարերարների կողմից նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևեցին 20 տարուց ավելի: 2002-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

2014-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել են եկեղեցու խաչերը և տեղադրվել։

Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրապնդվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետներն, այս մոնոլիտ կառույցը դեռ կանգուն կմնա մի քանի հարյուրամյակ. հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը
Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը
Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը
Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը
Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը
Ինչ փուլում է գտնվում Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման ծրագիրը
3391 | 0
Facebook