Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ հանրապետական կուսակցությունը ներկայացրել է տարվա «ֆեյք նորություններ» մրցանակաբաշխության հաղթողներին

13:00, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ հանրապետական կուսակցությունը ներկայացրել է տարվա «ֆեյք նորություններ» մրցանակաբաշխության հաղթողներին

ԱՄՆ հանրապետական կուսակցությունը հայտարարել է տարվա «ֆեյք նորություններ» մրցանակաբաշխության ('Fake News Awards') հաղթողների անունները: «Ֆեյք» նորությունները հայտնվել են ԶԼՄ-ներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից:

Ցուցակում ներկայացված նյութերի մեծ մասը հեռարձակվել է CNN հեռուստաալիքով:

«2017-ն անարդար նորությունների և նույնիսկ բացահայտ ֆեյք նորությունների տարի էր: Հետազոտությունները ցույց են տվել, որ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի 90%-ն ուղղված է եղել Դոնալդ Թրամփի դեմ»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ:

Ցուցակի առաջին տեղում է The New York Times պարբերականն իր տնտեսական հոդվածով, որում ասվում էր, որ շուկաները երբեք չենք վերականգնվի Թրամփի ընտրվելուց հետո:

Երկրորդ տեղում է ABC-ում Բրայան Ռոսի հոդվածն այն մասին, որ Թրամփի օգնական Մայքլ Ֆլինը մտադիր է ցուցմունք տալ նախագահի դեմ և պատմել, որ Թրամփն իրեն հանձնարարել է կարգավորել Մոսկվայի հետ կապերը:

Ավելի ուշ հեռուստաալիքը հերքել էր այդ տեղեկությունը:

CNN-ի նյութերից ցուցակում են հայտնվել տվյալներն այն մասին, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը հասանելիություն է ունեցել WikiLeaks-ի փաստաթղթերի նկատմամբ:

Բացի այդ, ցուցակում է The New York Times-ի այն հոդվածը, որում ասվում է, թե ինչպես է Թրամփը թաքցրել կլիմայի վիճակի մասին զեկույցը: Ավելի ուշ այդ տեղեկությունը ևս հերքվել է:

9154 | 0
Facebook