Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիսիան-Շաքի ճանապարհին ՊՆ մեքենայի վթարի հետևանքով կա 2 զոհ

12:20, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Սիսիան-Շաքի ճանապարհին ՊՆ մեքենայի վթարի հետևանքով կա 2 զոհ

Հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-44 ավտոճանապարհի Սիսիան-Շաքի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583 (վարորդ՝ 1990թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները․ վերջինի ուղևոր՝ 1957թ. ծնված Մ. Հ-ը տեղում զոհվել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971թ. ծնված Է. Հ-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․ Հ-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Հ-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մոտեցրել են ավտոքարշակին:

6162 | 0
Facebook