Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Չուզող մարդիկ շատ կան, քանի որ մեր ազգին բնորոշ է փնովել այն, ինչը լավագույնն է». պրոդյուսերը՝ Մհերի «Forever» երգի շուրջ ստեղծված աղմուկի մասին

12:05, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
«Չուզող մարդիկ շատ կան, քանի որ մեր ազգին բնորոշ է փնովել այն, ինչը լավագույնն է». պրոդյուսերը՝ Մհերի «Forever» երգի շուրջ ստեղծված աղմուկի մասին

«Ովքեր հասկանում են երաժշտությունից, այդ թվում ճանաչված երկրներից շատ մարդիկ, ոչ մի նմանություն կամ պլագիատա այս երգի մեջ չեն գտնում և շարունակում են Մհերի հետ աշխատել: Նրանցից մեկը Նադեժդա Սարգսյանն է... կամ Վահրամ Պետրոսյանը, որը գրել է Կամիլի երգը, եթե իրենք զանգում և ողջունում են լավագույն երգի համար, նշանակում է՝ ոչ մի պլագիատ չկա, եթե կրկնվում է ինչ-որ մի բառ՝ «Forever» կամ մեկ ուրիշ բառ, դա չի նշանակում պլագիատ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Մհերի՝ «Դեպի Եվրոտեսիլ» նախագծին ներկայացրած «Forever» երգին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, ասաց նրա պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը: Օգտատերերը պնդում են, որ երաժշտություն ու բառերը շատ նման են աշխարհահռչակ «Queen» խմբի «Who Wants to Live Forever» ստեղծագործությանը:

«Պլագիատ կլիներ, եթե կրկնվեր ոչ թե բառ, այլ երգի մաս, իսկ այստեղ ոչ մի բառ չի կրկնվում: Բացի դրանից՝ ինչպես ասել է հանրաճանաչ դիրիժորներից մեկն՝ այս աշխարհում 7 հատ նոտա է, ոնց էլ լինի, ինչ-որ մի բան մի տեղ կրկնվելու է: Իսկ ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս երգը նոր է, ոչ մի պլագիատ նրա մեջ չկա»,- շարունակեց պրոդյուսերը:

«Աղմկող» օգտատերերի մասին էլ մեր զրուցակիցն այսպես արտահայտվեց. «Պարզ է՝ չուզող մարդիկ շատ կան, քանի որ մեր ազգին բնորոշ է փնովել այն, ինչը լավագույնն է»:

Mger Armenia - Forever (Official Audio) Depi Evratesil 2018
Queen - Who Wants To Live Forever (Official Video)
4653 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
MAR.fr
MAR.fr 12:39, 18.01.2018
anardarutyune amenure,MHEREamenamakardakov kataroxn e,dra hamar el chuzoxner unecav;isk ayd angraget chuzoxnere kaxvel en 1 baric'forever;
yes
yes 13:19, 18.01.2018
lriv animast debil erga...