Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հերքել է թուրք-սիրիական սահմանին անվտանգության ուժեր ստեղծելու ծրագրերը

10:50, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ն հերքել է թուրք-սիրիական սահմանին անվտանգության ուժեր ստեղծելու ծրագրերը

ԱՄՆ-ն մտադիր չէ անվտանգության ուժեր ստեղծել Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այդ մասին ենթադրությունները թյուրիմացության հետևանք են: Այս մասին Վանկուվերից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Reuters-ը:

«Այդ իրավիճակը սխալ է նկարագրվել, սխալ է ներկայացվել: Ինչ-որ մեկը վերապահումով է մոտեցել: Մենք անվտանգության որևէ ուժ չենք ստեղծում սահմանին»,- ասել է Թիլերսոնը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն միայն աջակցություն է ցուցաբերում տեղի ուժերին, որոնք գործում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատագրված շրջաններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է ոչնչացնել սիրիական սահմանին ԱՄՆ-ի ստեղծած ստորաբաժանումները:

8273 | 0
Facebook