Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

10:05, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Մոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին հայտնում է «5-րդ ալիք»-ը:

Նշվում է, որ արտիստը հայտնվել է հիվանդանոցում սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Մեկ այլ վարկածով՝ Ջիգարխանյանը վարակվել է գրիպով:

Այժմ նա գիտակից վիճակում է:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 82-ամյա դերասանի առողջական վիճակը վատացել է դեռ առավոտյան, և նույնիսկ վարորդը հրաժարվել է նրան թատրոն տանել, որտեղ նա պատրաստվում էր նոր ներկայացմանը: Այնուամենայնիվ, Ջիգարխանյանը պնդել է, որ ինքնուրույն աշխատանքի կհասնի:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերին Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկ թատրոնի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ արտիստի ոտքերն անշարժացել են՝ շաքարախտի ֆոնին:

9720 | 0
Facebook