Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

00:00, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Հարգարժան պարոնայք,

Երևան քաղաքում, այսպես կոչված, «կարմիր գծերի» հետ կապված անօրինականություններն ու անհեթեթությունները վերջ չունեն։ Բայց ժամանակն է, որ այս հարցում կոնկրետ լուծումներ տրվեն։
     «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն արդեն մի քանի տարի է զբաղվում է վարորդների շահերի պաշտպանությամբ։ Ունենք հազարավոր հաղթած գործեր, որոնց մեջ էական մաս են կազմում նաև այսպես կոչված «կարմիր գծերի» հետ կապված դեպքերը։ Շատ վարորդներ և մեքենաների սեփականատերեր կարմիր գծերի համար ընդհանրապես չեն վճարում։ Ինչու՞։ Պատասխանը շատ պարզ է․ անհասկանալի է ինչու՞ են վճարում, ու՞մ ենք վճարում և ինչպե՞ս են օգտագործվում այդ գումարները։
     Կարմիր գծերի որոշումները բողոքարկվում են ըստ կարգի․ նախ քաղաքապետին՝ վերադասության կարգով, այնուհետև դատարան։ Ունենք գործեր, որոնք հասել են մինչև մինչև վճռաբեկ դատարան և գործերը լուծվել են ի օգուտ մեզ։
     Դատարաններում պարտվելուց հետո, քաղաքապետարանի համապատասխան բաժինները որդեգրեցին այլ գործելակերպ։ Առավել ակտիվ վարորդների և/կամ մեքենաների սեփականատերերի վերադասության կարգով ներկայացվող բոլոր բողոքները սկսեցին համատարած բեկանել։ Բեկանման տեքստերը բացարձակապես նույնն են, այսպես կոչված «խախտման» բնույթներն էլ հետը։ Պարզից էլ պարզ է, որ քաղաքապետարանի համապատասխան բաժիններն այլևս չեն ցանկանում նման դեպքերում վարորդների և/կամ մեքենաների սեփականատերերի հետ «գլուխ դնել», ինչն իրական զավեշտ է, քանի որ նմանատիպ հազարավոր գործերով շարունակվում են որոշումներ կայացվել և տուգանքներ գանձվել։
     Սակայն զավեշտը սրանով չի ավարտվում։ Ներկայումս ունենք դեպքեր (օրինակ, Արման Վերմիշյանի պարագայում), երբ քաղաքապետարանի համապատասխան բաժինը շարունակում է ուղարկել ծանուցումներ ենթադրյալ խախտման վերաբերյալ, սակայն այլևս նույնիսկ որոշում էլ չեն կայացնում, այլ միանգամից կարճում են գործը։ Այսինքն ծանուցում են մեքենայի սեփականատիրոջը, որ իբրև թե խախտում է կատարել և իրենք էլ իրենց ծանուցումը չեղյալ անում․․․
     Հարգարժան պարոնայք, ձեր ուշադրությունը չէինք հրավիրի այս խնդրի վրա, եթե ուղղակի չտեսնեինք կոնկրետ այս հարցում քաղաքապետարանի համապատասխան բաժինների, մասնավորապես իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի ակնհայտ, մեղմ ասած ոչ արդյունավետ, իսկ ավելի առարկայական ասած՝ քաղաքապետարանի բյուջեն մսխող աշխատանքը։
     Յուրաքանչյուր ծանուցում կազմելիս օգտագործվում են մեքենաներ, տեսախցիկներ, տպվում է առնվազն 3 էջ փաստաթուղթ, այս ամենը քննում են մի քանի աշխատակիցներ, այնուհետև փոստային ծառայության միջոցով ուղարկվում է մեքենայի սեփականատիրոջը, տեղադրվում է մեր ֆեյսբուքյան խմբում՝ քննարկման կամ թղթային տարբերակով տրվում գրասենյակ, որտեղ մեր մասնագետներն են քննում դեպքը, այնուհետև կայացվում է նիստ, որին մասնակցում են մի քանի հոգի և ․․․ կարճվում։
     Եթե այս ամենին էլ գումարենք, թե որքան գումար է քաղաքապետարանը ծախսում ՄԻԱՅՆ կարմիր ներկով գծանշումներ կատարելու վրա (մեր ունեցած տեղեկություններով մոտ 444 մլն․ դրամ/տարեկան), ապա զավեշտը դառնում է ողբալի։
     Այս ամենը չի լինի, եթե վարորդները կամ մեքենաների սեփականատերերն ուղղակի վստահեն քաղաքապետարանին։ Իսկ դա կլինի միայն ու միայն այն պարագայում, երբ հասկանալի լինի, թե ի՞նչ հրաշքով փողոցների առաջին երթևեկելի գծերը դարձան վճարովի կայանատեղի, ի՞նչ ծառայություն է մատուցում քաղաքապետարանը և ամենակարևորը, ի՞նչ նպատակով և ինչպե՞ս են ծախսվում այդ հսկայական գումարները։ Ուղղակի հուշենք, որ շատ տարբեր երկրներում նմանատիպ վճարներն օրինակ օգտագործվում են քաղաքների կենտրոնները բեռնաթափելու և հավաքված գումարները նպատակային, օրինակ, բնապահպանական հարցեր լուծելու համար։
     Հաշվի առնելով մեր արդեն բազմամյա փորձն այս ասպարեզում, պատրաստ ենք նստել սեղանի շուրջ և քննարկել այս իրավիճակից դուրս գալու ուղիները։

5581 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ