Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հեքիաթային տորթ-ամրոցն ապշեցրել է ոչ միայն հարսանիքի հյուրերին, այլև՝ համացանցը

22:10, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Հեքիաթային տորթ-ամրոցն ապշեցրել է ոչ միայն հարսանիքի հյուրերին, այլև՝ համացանցը

Ղազախստանի Շիմքենդի քաղաքում օրերս տեղի ունեցած հարսանեկան արարողությունը դարձել է համացանցի բուռն քննարկումների թեմա՝ շնորհիվ տորթի: 4 մետրանոց այս գլուխգործոցի հեղինակը ռուսաստանցի հայտնի հրուշակագործ Ռենատ Աղզամովն է: Ինստագրամյան իր էջում տորթի հեղինակը գրել է հետևյալը. «Քաշը մոտ 1500 կգ է: Այս չափերի տորթն այլ երկիր տեղափոխելը դժվարին աշխատանք է, բայց ոչ մեր պրոֆեսիոնալ խմբի համար: Մինչև տորթը խնջույքի դահլիճ մտցնելը 3 ցերեկ ու գիշեր չեմ քնել, բայց արդյունքը դրան արժեր»:

Հեքիաթային տորթ-ամրոցն ապշեցրել է ոչ միայն հարսանիքի հյուրերին, այլև՝ համացանցը
Հեքիաթային տորթ-ամրոցն ապշեցրել է ոչ միայն հարսանիքի հյուրերին, այլև՝ համացանցը

Հեքիաթային տորթը ոչ միայն հսկայական է եղել, այլև՝ շարժանկարային: Տորթ-ամրոցի շքամուտքին է մոտեցել խաղալիք կառքը, դրա մեջից դուրս են եկել քաղցրահամ հարսնացուն և փեսացուն ու լուսավառվող վերելակով բարձրացել ամրոցի շքեղ պատշգամբներից մեկը:

Հեքիաթային տորթ-ամրոցն ապշեցրել է ոչ միայն հարսանիքի հյուրերին, այլև՝ համացանցը
Հեքիաթային տորթ-ամրոցն ապշեցրել է ոչ միայն հարսանիքի հյուրերին, այլև՝ համացանցը

Տորթի մասին թեʹ հյուրերը, թեʹ այլոք, զանազան առասպելներ են հյուսել, հատկապես՝ դրա արժեքի վերաբերյալ: Ոմանք անգամ պնդել են, թե դրա համար վճարվել է 178 հազար դոլար, ինչը տորթի հեղինակն այսպես է մեկնաբանել. «Ինչո՞ւ չգրել, թե այն 3 միլիոն եվրո է արժեցել, կամ 5 միլիոն դոլար: Ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ հավատում են դրան: Ես այս աշխատանքի համար տասնապատիկ ավելի կվերցնեի, եթե տային: Բայց թե իրականում որքան է վճարվել, կիմանա միայն 2 մարդ՝ ես և պատվիրատուն»:

57779 | 0
Facebook