Իրաքի կենտրոնական իշխանության և Իրաքյան Քրդստանի կառավարության միջև բանակցությունները տվել են առաջին արդյունքները:
Քիրքուքում Իրաքի զինված ուժերին փոխարինելու է գալիս Իրաքի դաշնային ոստիկանությունը: Այսինքն, բացի զնիվորական միջամտության վերացումից, Քիրքուքում իրենց ոստիկանական ծառայությունն են անցկացնելու նաև Քրդստանի ոստիկանան ծառայությունը:
Շատ ավելի կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուզհուրմաթու բնակավայրի մասով: Այստեղ «Հաշդի Շաբիի» ուժերին վերջանականապես փոխարինելու է գալիս նույնպես Իրաքի դաշնային ոստիկանությունը: Չնայած քրդերը նույնպես լինելու են ոստիկանական պահպանության շարքերում, սակայն ենթարկվելու են Իրաքի ներքին գործերի նախարարությանը:
Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհրդի նախագահ Ազադ Ջաբարին հայտարարել է, որ Թուզհուրմաթուից տեղահանված քրդերը կարող են վերադառնալ: