Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրաքի կենտրոնական իշխանության և Իրաքյան Քրդստանի կառավարության միջև բանակցությունները տվել են առաջին արդյունքները». Կարեն Հովհաննիսյան

18:35, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Իրաքի կենտրոնական իշխանության և Իրաքյան Քրդստանի կառավարության միջև բանակցությունները տվել են առաջին արդյունքները». Կարեն Հովհաննիսյան

Իրաքի կենտրոնական իշխանության և Իրաքյան Քրդստանի կառավարության միջև բանակցությունները տվել են առաջին արդյունքները:
     Քիրքուքում Իրաքի զինված ուժերին փոխարինելու է գալիս Իրաքի դաշնային ոստիկանությունը: Այսինքն, բացի զնիվորական միջամտության վերացումից, Քիրքուքում իրենց ոստիկանական ծառայությունն են անցկացնելու նաև Քրդստանի ոստիկանան ծառայությունը:
     Շատ ավելի կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուզհուրմաթու բնակավայրի մասով: Այստեղ «Հաշդի Շաբիի» ուժերին վերջանականապես փոխարինելու է գալիս նույնպես Իրաքի դաշնային ոստիկանությունը: Չնայած քրդերը նույնպես լինելու են ոստիկանական պահպանության շարքերում, սակայն ենթարկվելու են Իրաքի ներքին գործերի նախարարությանը:
     Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհրդի նախագահ Ազադ Ջաբարին հայտարարել է, որ Թուզհուրմաթուից տեղահանված քրդերը կարող են վերադառնալ:

3768 | 0
Facebook