Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանը կպատժի Գագիկ Ծառուկյանին՝ «ինձ համար անփոխարինելի մարդիկ չկան» արտահայտության համար

19:15, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Սերժ Սարգսյանը կպատժի Գագիկ Ծառուկյանին՝ «ինձ համար անփոխարինելի մարդիկ չկան» արտահայտության համար

ՀՀԿ-ականները վերջին ամիսներին լծված են Սերժ Սարգսյանի անփոխարինելիության քարոզարշավով: Փոխարենը երեկ՝ հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի՞ անձ է, ասել էր. «Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի»:
     Ասում են՝ Սերժ Սարգսյանը նկատել է Ծառուկյանի վերոնշյալ «վիրպակը»: Ասում են նաև՝ չի բացառվում, որ Ծառուկյանը հերթական անգամ պատժվի:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18868 | 2
Facebook