Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«ԱԺ դոլարային միլիոնատերերի վրա այդ պատերազմը չի՞ տարածվում, թե միայն զինվորների վրա է դա ազդում». Ա. Սաքունցն անդրադարձել է Վիգեն Սարգսյանի գրառմանը

17:50, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«ԱԺ դոլարային միլիոնատերերի վրա այդ պատերազմը չի՞ տարածվում, թե միայն զինվորների վրա է դա ազդում». Ա. Սաքունցն անդրադարձել է Վիգեն Սարգսյանի գրառմանը

Այսօր «Մեդիա» կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձել է Վիգեն Սարգսյանի՝ վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար հանգանակություն կազմակերպելու ֆեյսբուքյան գրառմանը:

«Պաշտպանության նախարարն ունի օրենքով սահմանված լիազորություններ, գործիքներ, որոնք նա պետք է իրականացնի և որի նպատակներից մեկը զինծառայողների առողջական խնդիրների լուծումն է: Դրա համար մենք բոլորս վճարում ենք հարկեր։ Սա է ամենապարզ լուծումը, և սրա փոխարեն պաշտպանության նախարարը հանդես է գալիս հանգանակության միջոցով հարցը լուծելու կոչով, ինչը նշանակում է, որ ինքն ընդունում է, որ կա՛մ պետական լծակները և գործիքներն անարդյունավետ են, կա՛մ ինքը հրաժարվում է այդ գործիքները կիրառելուց։ Եթե անարդյունավետ են, վերստին խնդիրն իրենն է, ինչ անել, որ գործիքները արդյունավետ լինեն»,- նկատել է նա։

Անդրադառնալով այն պատճառաբանություններին, թե պետական միջոցները սուղ են և միշտ չէ, որ հնարավոր է լուծումներ տալ զինվորների առողջությանն առնչվող հարցերին, բացի այդ՝ պատերազմող երկիր ենք և պետք է պատրաստ լինենք նաև նման մոտեցումներին, իրավապաշտպանը վրդովվել է. «ԱԺ դոլարային միլիոնատերերի վրա այդ պատերազմը չի՞ տարածվում, թե միայն զինվորների վրա է դա ազդում: Ինչո՞ւ է միայն շարքային սպաների և զինծառայողների վրա ազդում այդ պատերազմը, այլ ոչ թե քաղաքական և բիզնես ղեկավարության»:

Ա. Սաքունցի կարծիքով՝ ճիշտ չէ նախարարի մոտեցումն այս հարցում. «Եթե ինքն ասեր՝ ա՛յ հարգելի ժողովուրդ, մենք այս օրենսդրական նախաձեռնությունն ենք արել կամ որոշման նախագիծը, և չի ընդունվել քաղաքական մեծամասնության կամ կառավարության կողմից, մենք այդ դեպքում կարող ենք աջակցել նախարարի նախաձեռնությանը։ Բայց երբ որ միանգամից մտնում է այն դաշտը, որտեղ ամեն մեկը կարող է անել, բայց ոչ նախարարը, այստեղ ինքը դառնում է ամեն մեկը՝ յուրաքանչյուրս կարող ենք հանդես գալ հանգանակության հարցով։ Այդ դեպքում դուրս է գալիս, որ հանգանակությունն է նախարարի՝ որպես քաղաքականություն իրականացնողի գործիքը, սա անընդունելի է»,- ասել է Սաքունցը:

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաք կազմակերպել: Գրառման տակ օգտատերերից մեկն այդ կոչը որակել էր «բոշայություն», ինչին ի պատասխան նախարարն արձագանքել էր. «Բոշան դու ես»:

2382 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ